ԱՄՆ դեսպանը այցելել է Ախալքալաքի մունիցիպալիտետ

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը այցելել է Ախալքալաքի մունիցիպալիտետ, հայտնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆեյսբուքյան էջը:

Այցի շրջանակներում Դեգնանն այցելել է Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան 3-րդ հանրակրթական դպրոց, որտեղ հանդիպել է Ախալքալաքի և Ախալցիխեի դպրոցների քաղաքացիական կրթության ակումբի անդամների հետ։

«USAID ծրագրի շրջանակներում աշակերտներն իրականացրել են նախագիծ կիբերբուլինգի և կիբերանվտանգության վերաբերյալ։ Քաղաքացիական ակումբի անդամները Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի հետ համատեղ իրականացված հետազոտական ​​նախագծի հաշվետվությունը ներկայացրել են Քելլի Դեգնանին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն, հանդիպմանը ներկա են եղել Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետարանի խորհրդի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը և քաղաքապետարանի տարբեր դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ։

Դեսպանը ուսանողների հետ կիսվել է կամավորության, մասնագիտության ընտրության և դպրոցի ինքնակառավարման հետ կապված սեփական փորձով: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվե Ամերիկայի դեսպանատան աջակցությամբ տարածաշրջանում իրականացվող ծրագրերին, ինչի համար հյուրընկալող կողմը շնորհակալություն է հայտնել ամերիկացի ժողովրդին և ամերիկյան կառավարությանը։