Նախագահը Բրյուսելում հանդիպել է վրացի ուսանողներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայում կրթություն ստացող վրաստանցի ուսանողներին:

Հիշեցնենք՝ սա նախագահի պաշտոնում Զուրաբիշվիլիի առաջին օտարերկրյա այցն է:

«Հունվարի 22-ին և 23-ին Զուրաբիշվիլին հանդիպումներ կունենա եվրոպական և եվրաատլանտյան կառույցների ղեկավարների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Վրացի ուսանողների հետ կայացած հանդիպման Զուրաբիշվիլին խոսել է երկրում ընթացող գործընթացներում վրացական սփյուռքի մասնակցության կարևորության մասին, ներկայացրել է Վրաստանի խորհրդարանում սփյուռքի ներկայացուցիչների ինստիտուտ հիմնելու նախաձեռնությունը:

Հանդիպումը կրել է հարց-պատասխանի ձևաչափ: