Դահուկային սպորտի աշխարհի հաջորդ առաջնությունը՝ Բակուրիանիում

2023 թվականին դահուկային սպորտի և սնոուբորդի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բակուրիանիում։

Դահուկային աշխարհի աստղերն իրենց առաջին մարզումը հանգստավայրում կանցկացնեն փետրվարի 16-ին։ Եզրափակիչները կմեկնարկեն փետրվարի 18-ից։

«Վրաստանն առաջին անգամ է ընդունում դահուկավազքի և սնոուբորդի աշխարհի առաջնությունը: Այդ դիրքին հավակնում էին այնպիսի հաջողակ երկրներ, ինչպիսիք են Շվեյցարիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան և այլն:

Վրաստանում նմանատիպ առաջնությունների անցկացումը նպաստում է ոչ միայն Բակուրիանիի, այլ նաև մյուս հանգստավայրերի զարգացմանը և ծառայում է երկրում առողջ ապրելակերպի տարածմանը», — ասել է դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Էկա Գաբաշվիլին։

Նշենք, որ Վրաստանը 2017 թվականին պաշտոնապես հայտ էր ներկայացրել 2023 թվականի դահուկային սպորտի և սնոուբորդի աշխարհի առաջնությունը Բակուրիանիում անցկացնելու համար։ 2018 թվականի մայիսին Հունաստանի Կոստա Նավարինո հանգստավայրում տեղի ունեցած Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի 51-րդ կոնգրեսում որոշվել է, որ մրցաշարը կանցկացվի Վրաստանում։