Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 26

Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինի վերանայում չի նախատեսվում:

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, նախորդ ամիս վարկերի տոկոսադրույքը կազմել է 12,9 տոկոս, մինչդեռ այս տարվա օգոստոսին՝ 13,6 տոկոս։

Վրաստանի Ազգային բանկը 2022 թվականին 10 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազար 733-ը չի լքել երկիրը:

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է ստեղծել հակակոռուպցիոն բյուրո, որի հիմնական խնդիրն է լինելու խթանել կոռուպցիայի դեմ պայքարը։

2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ծխախոտը կվաճառվի ստանդարտ փաթեթավորմամբ։ Դա արվում է գնորդի ուշադրությունը չգրավելու, ծխելու վտանգների մասին հիշեցնելու համար։

Բուխարեստում նախատեսված ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հրավիրվել են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, տեղեկացնում են ռումինական լրատվամիջոցները։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզման բաժնի ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են 2002 թվականին կատարված ծանր հանցագործության մեջ մեղադրվող և հետախուզվող 1975 թվականին ծնված Կ.Ց-ին. վերջինս 20 տարի հետախուզության մեջ էր ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքով։

Արևելք-Արևմուտք արագընթաց մայրուղու (E60) մաս կազմող Զեմո (Վերին) Օսիաուրի-Չումաթելեթի ճանապարհի երկրորդ հատվածի շինարարական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են: