Վրաստանը հրավիրվել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը

Բուխարեստում նախատեսված ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հրավիրված են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, տեղեկացնում են ռումինական լրատվամիջոցները։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման հարցը, Ուկրաինայում ընթացող պատերազմը, էներգետիկ անվտանգությունը և գործընկերների հետ հարաբերությունները։

Նոյեմբերի 29-ին և 30-ին Ռումինիայի մայրաքաղաքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովը։ Սա կլինի առաջին նման մակարդակով հանդիպումը, որը ՆԱՏՕ-ն կանցկացնի Բուխարեստում 2008 թվականի գագաթնաժողովից հետո։