2026 թվականի հունիսին Վրաստանում ամսական աշխատավարձ ստացողների թիվն ամսական կտրվածքով ավելացել է 1.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 2.8%-ով․ նշված է «PMC Research» հետազոտական կենտրոնի աշխատաշուկայի հետազոտության մեջ։
Ավելի կոնկրետ՝ ընթացիկ տարվա հունիսին ամսական աշխատավարձ է ստացել 1 մլն 24 հազար 954 անձ։
«2026 թվականի հունիսին այն մարդկանց մասնաբաժինը, որոնք ստանում էին 0-ից մինչև 600 լարի ամսական աշխատավարձ, կազմել է 10.8%, ինչը 2026 թվականի մայիսի համեմատ նվազել է 0.5 տոկոսային կետով, իսկ 2025 թվականի հունիսի համեմատ՝ 1.5 տոկոսային կետով։
Այն մարդկանց մասնաբաժինը, որոնք ստանում էին 2400 լարի կամ ավելի ամսական աշխատավարձ, կազմել է 37.4%, ինչը 2026 թվականի մայիսի համեմատ ավելացել է 1.6 տոկոսային կետով, իսկ 2025 թվականի հունիսի համեմատ՝ 4.6 տոկոսային կետով։
Այն մարդկանց մասնաբաժինը, որոնք ստանում էին 9600 լարի կամ ավելի ամսական աշխատավարձ, կազմել է 3.3%, ինչը 2026 թվականի մայիսի համեմատ ավելացել է 0.2 տոկոսային կետով, իսկ 2025 թվականի հունիսի համեմատ՝ 0.5 տոկոսային կետով»,- նշված է հետազոտության մեջ։
Ավելի կոնկրետ՝ հետազոտության համաձայն, ընթացիկ տարվա հունիսին մինչև 599 լարի աշխատավարձ է ստացել 111 հազար անձ, իսկ այն մարդկանց թվաքանակը, որոնց աշխատավարձը տատանվում էր 600-1199 լարիի սահմաններում, կազմել է 181 հազար։
Բացի այդ, երկրում 349 հազար մարդու աշխատավարձ կազմել է 1200-ից մինչև 2399 լարի, իսկ 383 հազար մարդու ամսական վարձատրությունը գերազանցել է 2400 լարին։
Ինչ վերաբերում է 9600 լարի կամ ավելի ամսական աշխատավարձին, PMCG-ի տվյալներով՝ հունիսին այն ստացել է 33 հազար 823 մարդ։