Վրաստան-Հունգարիա համաձայնագիր է ստորագրվել

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, այս տարի Վրաստանի և Հունգարիայի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է:

Դավիթաշվիլին նշել է, որ սա ընդգծում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացումը:

Ըստ նրա՝ երկար բանակցություններից հետո Վրաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է ներդրումների պաշտպանության և ճանաչման համաձայնագիր, որը որոշակի ընթացակարգերից հետո պաշտոնապես կհաստատվի։

«Վարչապետի պաշտոնական այցի շրջանակներում կստեղծվի երկկողմ տնտեսական հանձնաժողով, որի շրջանակներում կքննարկենք համագործակցության տարբեր ուղղություններ։ Նաև երկար բանակցություններից հետո մենք համաձայնություն ձեռք բերեցինք ներդրումների պաշտպանության և ճանաչման մասին, որը որոշակի ընթացակարգերից հետո պաշտոնապես կավարտվի ու կհաստատվի, և վստահ եմ, որ ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիրը կնպաստի նաև տնտեսական հարաբերությունների հետագա խորացմանըը»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։