Ախալքալաքի 4–րդ դպրոցի մոտ դպրոցական է վրաերթի ենթարկվել

Հոկտեմբերի 26-ի կեսօրին, LADA մակնիշի ավտոմեքենան Ախալքալաքի 4–րդ դպրոցի դիմացի մայթեղրին վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա։ Երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել, հայտնում է Jnews լրատվականը:

Նշվում է, որ երեխային մեքենան վրաերթի է ենթարկել մայթեզրի մոտ, մեքենայի շարժման արագությունը ցածր է եղել, և երեխան ստացել է թեթև վնասվածքներ։

Աղջիկն ինքնուրույն գնացել է իր դասասենյակ, որից հետո շտապօգնության մեքենայով նրան տարել են հետազոտման. ռենտգեն հետազոտությունը որևԷ վնասվածք չի հայտնաբերել: