21:00-ից չորս մեծ քաղաքներում ելումուտը կարգելվի

Ապրիլի 15-ից, ժամը 21:00-ից Վրաստանի բոլոր չորս մեծ քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում կարգելվի բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը: Սահմանափակումները կտևեն տասը օր:

Կառավարությունը նաև նախագահին դիմել է, որ խորհրդարանը երկարաձգի արտակարգ դրությունը մինչև մայիսի 10-ը: Ակնկալվում է, որ արտակարգ նիստը կկայանա ապրիլի 21-ին: Դեռ հայտնի չէ, թե Սալոմե Զուրաբիշվիլին երբ հանդես կգա հայտարարությամբ:

Վրաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակման 300 դեպք կա, որից առողջացել է 69 մարդ: