Վրաստանում ընտրողների թիվը՝ 3 միլիոն 528 հազար 658

Վրաստանում նոյեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախորդ օրը ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 528 հազար 658:

Ընտրությունների ընթացքին հետևելու համար գրանցվել են ընտրական սուբյեկտների մինչև 17 հազար ներկայացուցիչներ, ավելի քան 48 հազար 500 տեղական և 1300 միջազգային դիտորդ: Ընտրությունների ընթացքը կլուսաբանի 2300 լրագրող:

Ընտրություններից հետո ամփոփիչ փաստաթղթերին հնարավոր է ծանոթանալ ԿԸՀ-ի կայք էջում՝ www.results.cec.gov.ge: