Քննությունները կանցկացվեն լսարաններում. ԹՊՀ

Թբիլիսիի պետական ​​համալսարանը, (ԹՊՀ) չնայած ուսանողների խնդրանքին, հայտարարել է, որ քննությունները կանցկացվեն լսարաններում և քննական կենտրոններում։

ԹՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ռեկտորն ու ղեկավարությունը հունիսի 14-ին կրկին առաջարկել են հանդիպել բողոքի ակցիայի մասնակից ուսանողներին և բողոքի ակցիան տեղափոխել կառուցողական ռեժիմ։

«Վարչակազմը կոչ է անում ուսանողներին հեռանալ ռեկտորատից և անցնել բանակցային ձևաչափի։ Նաև պատրաստ է հանդիպումներ անցկացնել ընթացիկ բոլոր հարցերի շուրջ։

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ղեկավարությունը հարգում է խոսքի ազատության սկզբունքը և միշտ պատրաստ է հանդիպել աշխատանքային ձևաչափով։ Հուսով ենք, որ մի խումբ ուսանողներ նույնպես կհայտնեն իրենց պատրաստակամությունը կառուցողական երկխոսության համար՝ պաշտպանելու համալսարանական համայնքի ընդհանուր շահերը», — ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ վարչակազմը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բուհի բոլոր ֆակուլտետներում ավարտական ​​քննությունները կմեկնարկեն հունիսի 20-ից.

«Ուսանողների գիտելիքների օբյեկտիվ գնահատումն ու հավասար պայմաններն ապահովելու նպատակով՝ լսարաններում և քննական կենտրոններում կանցկացվեն քննություններ։ Այս փուլում և՛ Թբիլիսիի, և՛ տարածաշրջանային քննական կենտրոնները գտնվում են լիարժեք պատրաստ վիճակում։ Քննությունները կանցկացվեն ճկուն քննական ժամանակացույցով, որպեսզի ապահովվի բոլոր ուսանողների ներգրավվածությունը քննական գործընթացում»:

Նշենք, որ արդեն տևական շաբաթներ է ինչ ԹՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով առցանց քննություններ, ուսանողների պահանջներին գումարվել է նաև ԹՊՀ ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հրաժարականը։