Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախագահ Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Կախիի շրջանի Ալիբեգլո գյուղում վրացական դպրոց բացելու համար:

Իր հերթին Ալիևը ևս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի աջակցությունը Վրաստանին՝ որպես երկրի բարեկամ և ռազմավարական գործընկեր:

Սալոմե Զուրաբիշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Համաշխարհային առողջապահության կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի ընտրական գործընթացում Վրաստանի թեկնածուին աջակցելու համար: Զրույցի ընթացքում նախագահը Իլհամ Ալիևին հրավիրել է Վրաստան: Տեղեկատվությունը տարածում է նախագահի աշխատակազմը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Կախի շրջանի Ալիբեգլո գյուղում բացվեց վրացական դպրոց: