Կարմիրգյուղում կայացել է «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումը

«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Կարմիրգյուղում փետրվարի 8-ին կայացավ գյուղի բնակչության հետ հանդիպումը:

«Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ՝ գյուղի բնակիչների ցանկությամբ կշարունակվեն խաղահրապարակի բարեկարգման աշխատանքները:

Հարկ է նշել, որ քննարկվել են նաև Կարմիրգյուղի հուշարձանի տարածքի բարեկարգման, գյուղի գլխավոր առվակի մաքրման աշխատանքները, սակայն, ի վերջո կարևորվել է խաղահրապարակի բարեկարգման անհրաժեշտությունը: Ընդգծենք, որ «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Կարմիրգյուղին հատկացվել է 16 հազար լարի:

Ի դեպ, «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել նաև հայաբնակ ԴամիաՇահումյան գյուղերում:

«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2023 թվականին կենտրոնական բյուջեից Մառնեուլիի մունիցիպալիտետին հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի:

Մյուս հայաբնակ գյուղերի հանդիպման ժամանակացույցը՝ ստորև․

Մառնեուլիի հայաբնակ գյուղերին աջակցության ծրագրի շրջանակներում հանդիպումների ժամանակացույցը