Թբիլիսիի մետրոն նոր վագոններ կունենա

Թբիլիսիի մետրոյի վագոնների նորացման համար պետբյուջեից 475 մլն եվրո կհատկացվի,  հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ հանդիպման ժամանակ։

Կալաձեն նշել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է գնել մետրոյի 212 միավոր ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան վագոններ, որոնք փուլ առ փուլ կգործարկվեն, և առաջիկա 15 տարիների ընթացքում գործող հնացած գնացքներին կփոխարինեն նորերը։

Ծրագրի համար նախատեսված գումարը կհատկացվի պետական բյուջեից: