«Ալիք Մեդիա»-ն Թբիլիսիի ուսանողների համար դասընթաց անցկացրեց

«Ալիք Մեդիա»-ն Թբիլիսիում գտնվող հայազգի ուսանողների համար դասընթաց անցկացրեց ««1+4» ծրագրում ներգրավված էթնիկ հայ կանանց աշխատանքային փորձը՝ ֆեմինիզմի տեսանկյունից» նախագծի շրջանակներում:

Թրեյնինգը վարում էր որակավորված դասընթացավար Քեթի Մուրղուլիան:

Մասնակիցները տեղեկություններ ստացան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման վերլուծությունը, նրանց աշխատանքի տեղավորման արդյունավետ մեխանիզմների ուսումնասիրությունը: Թրեյնինգի ընթացքում քննարկվեցին «1+4» ծրագրի դրական ու բացասական կողմերը:

Տեղեկատվական հանդիպումը տեղի ունեցավ կիրակի՝  նոյեմբերի 12-ին, «Mercure Tbilisi Old Town»  հյուրանոցում: