Նրանց հետ խոսելու ոչինչ չունեմ. նախարարը՝ ցուցարարներին

Ցուցարարները Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին հանրային գրադարանից դուրս գալիս սուլոցներով են դիմավորել:

Գրադարան մտնելիս լրագրողները Ծուլուկիանիին խնդրել էին մեկնաբանել քաղաքում ընթացող ցույցերն ու իր մուտքը գրադարան արգելափակելու փորձը, ինչին ի պատասխան նախարարն ասել ․«Ես նրանց հետ խոսելու ոչինչ չունեմ»։

«Ես հեշտությամբ մտա գրադարանի շենք, ինչի համար շնորհակալություն տեղում աշխատող ոստիկանությանը: Ես նրանց հետ խոսելու ոչինչ չունեմ: Թեման փակված է: Պատրաստվեք ընտրություններին», — ասել է Արդարադատության նախարարը: