Սպանություն Մառնեուլիում

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, 1985 թվականին ծնված Ռ.Բ.-ին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով։

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիզիլաջալո գյուղում, նախկինում տեղի ունեցած կոնֆլիկտի հիմքով, դանակով վիրավորել է 1991 թվականին ծնված Ի.Ա.-ին և փախել է դեպքի վայրից։

«Վիրավորը մինչ հիվանդանոց տեղափոխվելը մահացել է։ Ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանները որպես կասկածյալ բերման են ենթարկել Ռ.Բ.-ին: Իրավապահները որպես ապացույց հայտնաբերել են հանցագործության զենքը՝ դանակը»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Սպանությունը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով: