«Թբիլիսիի միկրոավտոբուս» կազմակերպությունը կիբերհարձակման մասին հայտարարություն է տարածել

«Թբիլիսիի միկրոավտոբուս» երթուղային տաքսիների կազմակերպությունը հայտարարություն է տարածել: Կազմակերպության խոսքով՝ նրանց էլ-հասցեն կիբերհարձակման է ենթարկվել և լրատվամիջոցներին սուտ տեղեկություն է ուղարկվել:

«Մեր կազմակերպության համակարգչային ապահովման բաժանմունքն աշխատում է նշված խնդիրը լուծելու ուղղությամբ, տեղի ունեցածի հետ կապված տեղեկացվել է նաև Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ առավոտյան կազմակերպության անունից տարածված կեղծ տեղեկությունը փաստում էր, որ «Կախեթիի մայրուղում վթար է տեղի ունեցել, երթուղային տաքսու և բեռնատարի բախման հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ երկու քաղաքացի»: