Համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագծի ընդունումը հետաձգվեց

Վրաստանի խորհրդարանն այսօր հետաձգեց համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագիծը։ Նախատեսվում է քվեարկությունն անցկացնել վաղը՝ նոյեմբերի 14-ին։  Խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցությունից հետո նման որոշում է կայացրել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն։

Օրենսդիրի ղեկավարը մեծամասնության առաջնորդներին վաղվա համար մոբիլիզացվելու կոչ է արել:

Հիշեցնենք՝ ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության, որը այս պահին ներկայացված է խորհրդարանի քննարկմանը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրական կարգով: Այժմ, երբ խորհրդարանը անցել է օրինագծի քննարկմանը, «Վրացական երազանք»-ի որոշ պատգամավորներ, սակայն, դրժում են քաղաքական ուժի տված խոստումը։

Ըստ սահմանադրական օրինագծի, մեծամասնական կարգը պետք է վերացվի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով: Ներկայիս օրենքի համաձայն Վրաստանի ընտրական համակարգը համամասնականի է անցնելու 2024 թվականի ընտրությունների ժամանակ: