Հայտնի է Ալեկո Էլիսաշվիլիի՝ նորաստեղծ կուսակցության անվանումը

«Քաղաքացիական շարժման» հիմնադիր Ալեկո Էլիսաշվիլին  Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայտարարել է քաղաքական կուսակցության հիմնադրման մասին: Կուսակցության անվանումը որոշված է` «Քաղաքացիներ»: Էլիսաշվիլիի խոսքով՝ այս պահին գրանցման աշխատանքներն են ընթանում:

Խոսելով կուսակցության գաղափարախոսության մասին՝ Էլիսաշվիլին ասել է.

«Գաղափարախոսության մասին շատերն են հարցնում, չնայած՝ գլխավոր գախափարախոսությունն ու նպատակը Վրաստանն է, Վրաստանի առաջընթացն ու ծաղկումը: Ինչպե՞ս ենք հասնելու այս նպատակին. մի փոքր աջ, մի փոքր ձախ հայացքներով, թե շատ կենտրոնական, ինձ համար նշանակություն չունի, եթե անկեղծ»,- հայտարարել է Էլիսաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Հիշեցնենք՝ Էլիսաշվիլին «Քաղաքացիական շարժումը» հիմնադրել է 2018 թվականին: