Հատուկ սահմանափակումներ Վրաստանի որոշ ավտոճանապարհներին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի ամբողջ տարածքում վատ եղանակային պայմանների պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքները տեղի են ունենում 24-ժամյա ռեժիմով: Տեղում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկա: Առատ ձյան և սառույցի պատճառով որոշ ճանապարհներում հատուկ ռեժիմ է սահմանված:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի  Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձյան պատճառով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Առատ ձյան և սառույցի պատճառով՝ միևնույն ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի ճանապարհահատվածում արգելված է բեռնատար, կիսաբեռնատար և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Այլ տեսակի տրասնպորտային միջոցների համար ճանապարհը բաց է միայն շղթաների կիրառությամբ:

Առատ ձյան և սառույցի պատճառով` Փոնիճալա-Մարնեուլի-Գուգութի (ՀՀ սահման) ավտոճանապարհի 84-97 կմ ճանապարհահատվածում արգելված է բեռնատար, կիսաբեռնատար և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է:

Վատ եղանակային պայմանների պատճառով Ախալցիխե-Նինոծմինդա (ՀՀ սահման) ավտոճանապարհի 90-112 կմ ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը արգելված է:

Թողնել պատասխան