Վրաստանում ծխախոտը թանկացել է

Վրաստանում ծխախոտային ակցիզային հարկի ավելացմանը մի քանի շաբաթ դեռ կա, սակայն որոշ ապրանքանիշերի ծխախոտների գներն արդեն ավելացել են:Գրում է «netgazeti.ge» առցանց պարբերականը: Մանրածախ առևտրով զբաղվողներն ասում են, որ գներն ավելացել են նախօրեին: Թանկացել են «Sobranie», «Winston», «Kent», «Camel» և «Marlboro» տեսակի ծխախոտները՝ 20 թեթրիով: «ELIZ group» ներկրող ընկերությունը հրաժարվում է ծխախոտի թանկացման մասին մեկնաբանություններից՝ նշելով միայն, որ ներկայիս թանկացումը կապված չէ ակցիզային դրույքների ավելացման հետ, իսկ մնացածը կոմերցիոն գաղտնիք է:

Կառավարութան կողմից խորհրդարանին ներկայացված հարկային օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարին: Վերջին անգամ ծխախոտային ապրանքի ակցիզային գներն ավելացել են 2016-ի հունվարին, ֆիլտրով ծխախոտի համար ՝ 20, առանց ֆիլտր ծխախոտի համար՝ 5 թեթրիով: 2013-ից մինչ այսօր Վրաստանում ծխախոտային ապրանքատեսակների գներն ավելացել են 4 անգամ:

Թողնել պատասխան