Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Վրաստան կատարած այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին:

Հիշեցնենք՝ հուլիսի 24-25-ին պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արդեն կայացել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նախատեսվում է նաև ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: