Աբխազիան ռուսների համար ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունն է

Աբխազիան ռուսների համար ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունն է, գրում է BusinessPressNews-ը:

Ըստ տեղեկության՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ռուսները Վրաստանից չվերահսկվող Աբխազիա են մեկնել 883,5 հազար անգամ։

Հաղորդագրության համաձայն, Աբխազիայից հետո ռուսների ամենաշատ այցելած վայրերից է Թուրքիան, որտեղ նրանք ճանապարհորդել են 653 հազար անգամ, այնուհետև Ղազախստանն է՝ 556,8 հազար անգամ։