Կրակոցներ և սպանություն Թբիլիսիի կենտրոնում

Թբիլիսիի Գոգեբաշվիլի փողոցում Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Գիչո Մարգվելաշվիլիի անձնական անվտանգության աշխատակից Կ.Կ.-ին. վերջինս մեղադրվում է բիզնեսմեն Սաբա Գախոկիայի սպանության մեջ:

Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 4-ին՝ կեսօրին, «Լա Վերա» ռեստորանի մուտքի մոտ, երբ Սաբա Գախոկիան մոտենալով Գիչո Մարգվելաշվիլիին, կրակել է վերջինիս վրա, հրազենային վիրավորում հասցրել, ինչից հետո Գիչո Մարգվելաշվիլիի անձնական անվտանգության աշխատակիցը՝ Կ․ Կ-ն, հետապնդել է Սաբա Գախոկիային և հրազենից մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ. վերջինս կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։

«Դիտավորությամբ սպանության և ապօրինի հրազեն պահելու փաստով ձերբակալվել է անձնական անվտանգության բաժնի ավագ տեսուչ Կ.Կ.-ն», — հայտնել են քննչական ծառայությունից։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորությամբ սպանություն։