Քութայիսի-Աբու Դաբի ուղղությամբ չվերթերն ավելանում են

Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն ավելացնում է թռիչքների հաճախականությունը Քութայիսի-Աբու Դաբի ուղղությամբ, փոխանցում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Գործակալությունը հայտնել է, որ ավիաընկերությունն ավելացնում է 2 թռիչք և մինչև ամառային նավագնացության սեզոնի ավարտը թռիչքներ կիրականացնի շաբաթական 9 անգամ։

Wizz Air Abu Dhabi-ն հավելյալ հաճախականությամբ թռիչքների թույլտվությունն արդեն ստացել է: