Վրաստանի կառավարությունը չունի լարիի կարգավորման ծրագիր. Ճիաբերաշվիլի

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ  Զուրաբ Ճիաբերաշվիլին կառավարությանը տնտեսական վիճակի բարելավման և լարիի կուրսի անկումը դադարեցնելու նպատակով խորհուրդներ է տալիս:  Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Ճիաբերաշվիլիի հայտարարությունը փոխանցում է վրաստանյան «News.ge» լրատվականը:

«Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունն իր տնտեսական քաղաքականության արդյունքում երկիրը նման աղետի եզրին է կանգնեցրել: Լարիի ամենօրյա անկումը նպաստում է բնակչության էլ ավելի աղքատացմանը: Ամենա տագնապալին այն է, որ այս իրավիճակը շտկելու և փոխարժեքի կարգավորման համար կառավարությունը չունի որևէ ծրագիր:

Մենք անընդհատ պնդել ենք հետևյալը՝ հարկավոր է կրճատել բյուրոկրատական ծախսերը: Կրճատել պաշտոնյաների հավելավճարները, գործուղման համար հատկացված գումարները, հարմարավետությունը: Անհրաժեշտ է նաև իջեցնել հարկերը, որպեսզի միջին և փոքր բիզնեսները հանգիստ կարողանան շունչ քաշել», — հայտարարել է Ճիաբերաշվիլին:

Թողնել պատասխան