Լրագրողներին արգելում են մտնել Վրաստանի խորհրդարանի շենք

Լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչների, որոնց անցաթուղթ է տրվել, թույլ չեն տալիս մտնել Վրաստանի խորհրդարանի շենք։

Խոսքը պատգամավորների կողմից լրագրողներին տրված թույլտվությունների մասին է, քանի որ օրենսդիր մարմինն ինքն է սահմանափակում մեկ լրատվամիջոցից երկուսից ավելի ներկայացուցչի մուտքը շենք։ Անվտանգության աշխատակիցները պնդում են, որ սահմանափակումը դրվել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրամանով։

Սրանից զատ, լրատվամիջոցների ներկայացուցիչները շենք մտնելուց առաջ խուզարկվում են։

Խորհրդարանական մեծամասնության շարքերը լքած և «Ժողովրդի ուժը» շարժումը հիմնադրածների նախաձեռնած օրինագիծը նման է Ռուսաստանում գործող օրենքին, որի նպատակն է էականորեն սահմանափակել ու վարկաբեկել անկախ լրատվամիջոցներին ու քաղաքացիական սեկտորին։

Նման օրենք Ռուսաստանի Դաշնությունում ընդունվել է 2012 թվականին, և դրանից հետո երկրում գործնականում ոչ մի անկախ լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն չի մնացել։

Կոբախիձեն պնդում է՝ խնդրահարույց օրինագիծը չի ազդի ԵՄ կարգավիճակի վրա