Վրաստանն Ուկրաինային տրանսֆորմատորների հարցում չի օգնում. դեսպանատուն

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան հաղորդմամբ` մեկ ամիս առաջ իրենք դիմել են Վրաստանի կառավարությանը՝ գեներատորների ու տրանսֆորմատորների հարցում օգնության խնդրանքով, բայց պատասխան չեն ստացել։

«Ուկրաինան ներկայումս աջակցության խիստ կարիք ունի էներգետիկ համակարգի, գեներատորների և տրանսֆորմատորների վերականգնման առումով՝ հիվանդանոցների, տների, դպրոցների լուսավորությունն ապահովելու նպատակով:

Մեկ ամիս առաջ մենք համապատասխան խնդրանքով դիմել ենք Վրաստանի կառավարությանը և, ցավոք, մինչ օրս դրական պատասխան չենք ստացել»,- դեկտեմբերի 6-ին հայտարարել է Ուկրաինայի դեսպանությունը։

Նշենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, որը պարբերաբար ռմբակոծվում է ռուսական հրթիռներով և անօդաչու սարքերով, սառնամանիքների սկսվելուն զուգահեռ` հավաքվում են գեներատորներ և տրանսֆորմատորներ։

Ի դեպ, Ուկրաինայի գործընկեր երկրները գեներատորներ և տրանսֆորմատորներ են մատակարարում Ուկրաինային, որն այժմ կանգնած է հումանիտար աղետի ակնհայտ սպառնալիքի առաջ։

Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցչի հետ հանդիպումը չեղարկվել է