Ավարտվեց Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանը. Չելսին լիգայի հաղթող

Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում անցկացվեց Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը:

Եզրափակչում տիտղոսի համար պայքարում էին լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսին» և «Արսենալը»: Խաղի հիմնական մասում զգացվում էր «Չելսիի» առավելությունը ինչի արդյունքում Սարիի թիմը կարողացավ 4:1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

Հատկանշական է, որ UEFA-ի Եվրոպա Լիգայի առաջնության եզրափակիչը Բաքվում անցկացնելու վերաբերյալ բավականին մեծ դժգոհություններ եղան: Ադրբեջանի հեռավորության, ուղիղ ավիաչվերթներ չունենալու և հյուրանոցների գների թանկ լինելու պատճառով հազարավոր երկրպագուներ ետ էին վերադարձրել հանդիպման տոմսերը, ինչի պատճառով մարզադաշտում շատ ազատ տեղեր կային:

Իսկ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմեկնեց Բաքու անվտանգության նկատառումներից ելնելով: