Հանդիսավոր ընդունելություն Վիլնյուսում՝ անկախության օրվա առթիվ

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի է ունեցել Վրաստանի անկախության օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն: Մասնակիցները հյուրասիրվել են վրացական խոհանոցի համեղ ուտեստներով և վրացական գինով:

Ընդունելությանը ելույթ են ունեցել «Վրացական ձայներ» և «Ռուսթավի» խմբերը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն իր ելույթում ընդգծել է երկու երկրների բարեկամությունը, սերտ փոխհարաբերությունները և համագործակցությունը:

«Ես ուրախ եմ, որ Վրաստանը Լիտվայում շատ ընկերներ ունի: Վրաստանի և Լիտվայի ժողովուրդների միջև բարեկամությունը եզակի է և այդ բարեկամությունն ունի պատմական ամուր հիմք», — ասել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում: