Բժիշկների խումբն ու ինքնաթիռը կազմուպատրաստ են․ Ֆոտիգա

Եվրախորհրդարանական Աննա Ֆոտիգան հայտարարել է, որ «Վիվամեդ» կլինիկայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բուժման նպատակով Վրաստան ժամանելու պատրաստակամություն հայտնա բժշկական փորձագետների խումբն ու ինքնաթիռը կազմուպատրաստ են, սակայն Վրաստանի կառավարությունը մինչ օրս լուռ է։

Ֆոտիգայի հավաստմամբ` եվրոպական կառույցների աջակցությունը կա, իսկ Լեհաստանը պատրաստակամ է ընդունել Միխեիլ Սաակաշվիլիին։

«Սաակաշվիլիի կյանքին վտանգ է սպառնում, և մենք պետք է շատ արագ գործենք։ Ուստի այս ճնշումը հօգուտ Սաակաշվիլիի, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմից, շատ ողջունելի է»,- ասել է Ֆոտիգան։

Նշենք, որ «Վիվամեդ» կլինիկայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել էր, որ երբեմն ուշաթափվում է` հավելելով, որ սպասում է եվրոպացի բժիշկների օգնությանը։