ԵՄ դրոշն այրելով չեք կարող այրել մեր եվրոպական ինքնությունը․ Կրամոն

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է Վրաստանում կատարվող վերջին իրադարձություններին` անդրադառնալով նաև հոմոֆոբ ու ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցության, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, ԵՄ դրոշն այրելու միջադեպին։

Նա ասել է, որ Վրաստանի բնակչությունն արժանի է Եվրամիության անդամ դառնալու, չնայած այն իրողությանը, որ նրա կառավարությունն արժանի չէ դրան։ Կրամոնի խոսքով՝ Վրաստանի կառավարության դիրքորոշումը հայտնի դարձավ, բայց Վրաստանի քաղաքացիները կմերժեն այդ դիրքորոշումը

«Գործընկերներ, բոլոր դիմակները հանված են։ Վրաստանի բնակչությունը Ռուսաստան վերադառնալու ցանկություն չունի։ Վրացի ժողովուրդն անչափ տարբերվում է վրացական իշխանություններից։ ԵՄ դրոշն այրելով չեք կարող այրել մեր եվրոպական ինքնությունը, մենք պայքարում ենք ազատության համար։

Վրաստանի Սահմանադրությունը Վրաստանի կառավարությունից պահանջում է ապահովել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը»,- ասել է Կրամոնը։