Արմեն Բայանդուրյանը պատվոգրի է արժանացել

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը պատվոգրի է արժանացել վրաց֊հայկական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Տեղեկությունը տարածել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջը:

«Պատվոգիրը շնորհվել է Վրաց լեզվի օրվա շրջանակներում` Թբիլիսիի սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) կազմակերպված միջոցառման ընթացքում։

Շնորհակալ ենք գնահատանքի համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: