Կոբախիձեն մեկնել է Լիտվայի Հանրապետություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը մայիսի 29-31-ն աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից:

Այցի ընթացքում Իրակլի Կոբախիձեն կհանդիպի Լիտվայի Սեյմի նախագահի, վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները կմասնակցեն Արևելյան գործընկերության համաժողովին: Համաժողովը կբացի Իրակլի Կոբախիձեն: