Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի բանկային հաշիվներն արգելափակվել են

Վրաստանի երկու խոշորագույն բանկերը՝ TBC-ն և «Վրաստանի բանկ»-ը (Bank of Georgia) հոմոֆոբ և ռուսամետ համարվող «Ալտ-Ինֆո» կազմակերպության հաշիվներն արգելափակել են։

Տեղեկացնում է Publica լրատվականը՝ հենվելով սեփական աղբյուրի վրա։

Ի դեպ, Թբիլիսիում մեկնարկել է Tbilisi Pride-ի հպարտության շաբաթը։ Եզրափակիչ միջոցառումը Հպարտության փառատոնն է, որը կանցկացվի հուլիսի 8-ին։ Նշենք, որ բռնի և ռուսամետ խմբավորումները սպառնում են խափանել միջոցառումը։ Այդ նպատակով մարզերից մարդկանց բերելու համար բռնի խմբերն իրենց բանկային հաշվեհամարներ են բաժանել։