«Փոխիր» շարժման ակտիվիստները վազելին են տարել «Վիսոլի» գլխավոր գրասենյակ

«Փոխիր» շարժման ակտիվիստները «Վիսոլ» ընկերության գլխավոր գրասենյակի մոտ մեկ արկղ վազելին են տարել:

Ցույցի կազմակերպիչերը interpressnews լրատվականին հայտնել են, որ այս կերպ իրենց բողոքն են հայտնում կազմակերպության ղեկավարներին՝ որոնք «Վրացական երազանքի» հանդեպ լոյալ են տրամադրված:

«Վազելինի մեծ արկղ ենք բերել, քանի որ նրանք հանդիպել են վարչապետին և, առհասարակ, համագործակցում են «Վրացական երազանքի» հետ, այն քաղաքական ուժի հետ, որոնք երիտասարդների աչքերն են հանում, որոնք սերմանել են նեպոտիզմ, կոռուպցիա, երկիրը հասցրել ճգնաժամի: Բոլորին կոչ ենք անում` վառելիք չգնել «Վիսոլից»: Մենք բոլոր այն բիզնեսների մոտ կգնանք, որոնք համագործակցում են «Վրացական երազանքի» հետ, նրանց համար նույնպես վազելին կտանենք, քանի որ նրանք պատմության սխալ կողմում են կանգնած»,- հայտարարել է Դիմիտրի Բիձինաշվիլին: