Դիզվառելիքի նոր նորմերը կգործեն 2021 թվականից

Վրաստանում դիզելային վառելիքի «Եվրո 5» ստանդարտը 2020 թվականի հունվարի 1-ի փոխարեն կկիրառվի 2021 թվականի հունվարի 1-ից: Վարչապետ Գիորգի Գախարիան համապատասխան հրամանագիր է ստորագրել նոյեմբերի 15-ին:

Նշենք, որ գործարարներն ու ներկրողները պահանջում էին դիզելային վառելիքի «Եվրո 5» ստանդարտի կիրառումը հետաձգել: Նավթամթերք ներմուծողների միության գործադիր տնօրեն Վախտանգ Իոբաշվիլին հայտարարում էր, որ եթե 2020 թվականից սկսեն գործել դիզելի որակավորման նոր նորմերը, ապա Ռուսաստանը կփոխարինի Ադրբեջանին, քանի որ ռուսական դիզելային վառելիքը որակի առումով գերազանցում է ադրբեջանականին: