Բենզալցակայանում պայթյուն է որոտացել

Զեստափոնի-Թերջոլա ավտոճանապարհին գտնվող «Ռոմպետրոլ» բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից Netgazeti-ին հայտնել են, էր հրդեհը բռնկվել է հեղուկ գազի բաքի պայթյունից։ Առկա տեղեկություններով, պայթյունի հետևանքով տուժել է մեկ մարդ. վերջինս շտապօգնության մեքենայով տեղափոխվել է կլինիկա։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել է։