Խորհրդարանի խոսնակն Ադրբեջանում է

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Ինչպես տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, Կոբախիձեն հանդիպելու է Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Օգտայ Ասադովին, նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նովրուզ Մամեդովին:

Դրա հետ մեկտեղ խորհրդարանի խոսնակը Սև ծովի տնտեսական համագործակցության խորհրդարանական ասամբլեայի 53-րդ լիագումար նիստին կմասնակցի:

«Այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ կխոնարհի Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի գերեզմանին»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի հետևյալ անդամները․ Զվիադ Ձիձիգուրի, Մախիր Դարզիև, Ռուսլան Գաջիև, Սավալան Միրզոև, Ազեր Սուլեյմանով, Վրաստանի խորհրդարանի ապարատի ղեկավար Գիվի Միքանաձեն և խորհրդարանի խոսնակի գրասենյակի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն: