Մառնեուլիի ֆուտբոլային մարզադաշտի շինարարությունը կավարտվի մարտին

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում 2 000 հանդիսականի համար նախատեսված UEFA II կարգի ֆուտբոլային մարզադաշտի շինարարությունը կավարտվի այս տարվա մարտի վերջին, փոխանցում է Քվեմո Քարթլիի ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ ենթակառուցվածքային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել`

  • մարզադաշտի համապատասխանեցում UEFA II կարգի պահանջներին և Վրաստանում գործող չափանիշներին,
  • հարակից տարածքում հանգստի գոտու և ավտոկայանատեղիի կազմակերպում,
  • մարզադաշտի լիովին հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց համար,
  • մարզադաշտի համալիրում հանդերձարանների և սանհանգույցների կազմակերպում,
  • հիմնական մարզադաշտի լուսավորության, ձայնային և հրդեհային համակարգերի տեղադրում,
  • հատուկ տարածքների հարմարեցում հեռուստառեպորտաժների համար։

Տեղեկության համաձայն, ծրագիրն իրականացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամը՝ Վրաստանի կառավարության ֆինանսավորմամբ, իսկ արժեքը կազմում է 8 մլն 144 հազար 360 լարի։