Կվիրիկաշվիլին հրաժեշտ է տվել Ադրբեջանի դեսպանին

Վրաստանի Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դեկտեմբերի 27-ին հրաժեշտի հանդիպում  է ունեցել Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ազեր Հուսեինիի հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերութունների օրակարգային  հարցեր՝ ընդգծելով համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: Փոխանցում է «frontnews.ge» լրատվականը:

Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Ազեր Հուսեինին՝ հարևան երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ցուցաբերած մեծ աջակցության  համար: Վարչապետը հույս է հայտնել, որ նախկին դեսպանը կշարունակի մնալ Վրաստանի բարեկամն ու երկրպագուն:

Ազեր Հուսեինովը Վրաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում նշանակվել է 2011 թվականին:

Թողնել պատասխան