Մառնեուլիում «Շոթաոբա 2023»-ը կնշվի նոյեմբերի 20-ին

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում միջնադարյան վրացի բանաստեղծ, «Ընձենավորը» էպոսի հեղինակ Շոթա Ռուսթավելիին նվիրված «Շոթաոբա 2023»-ը կնշվի նոյեմբերի 20-ին:

Մառնեուլիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառումը կմեկնարկի ժամը 14:00-ին, Մառնեուլիի մշակույթի կենտրոնի դահլիճում: Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն տարբեր ժամանցային և ճանաչողական միջոցառումներ։

Ի դեպ, Մառնեուլիի քաղաքապետարանը «Շոթաոբա 2023»-ը նշելու համար 11 հազար 690 լարիի մրցույթ էր հայտարարել։

Մառնեուլիի սակրեբուլոն «Շոթաոբա» տոնի հաստատմանն աջակցել է 2021 թվականի օգոստոսի 6-ին։ Մառնեուլիում գտնվող Շոթա Ռուսթավելիի հուշարձանը պաշտոնապես բացվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ Արձանի գնման ու տեղադրման համար քաղաքապետարանը ծախսել է 112 հազար 520 լարի։

Հիշեցնենք, որ «Շոթաոբան» Վրաստանում  նշվում է 1966 թվականից։