Կայսանովն այցելել է Սաակաշվիլիին

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը «Վիվամեդ» կլինիկայում հանդիպել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին:

Ըստ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառման՝ խոսել են Ուկրաինայի և Վրաստանի հեռանկարների մասին։

«Ես (Կասյանովին-խմբ.) շնորհակալություն հայտնեցի երկու երկրների համար կատարած աշխատանքի համար»,- գրել է երրորդ նախագահը:

Ի դեպ, 2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին բուժման կուրս է անցնում «Վիվամեդ» կլինիկայում։ Ընտանիքի անդամները, փաստաբաններն ու նրա համախոհները, ինչպես նաև բժիշկ մասնագետները, այդ թվում՝ օտարերկրյա փորձագետներ, ասում են, որ Սաակաշվիլիին պետք է անհապաղ տեղափոխել արտերկիր բուժման՝ կյանքը փրկելու համար։

Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի նկատմամբ ևս երեք գործ է հարուցված:

Ձերբակալության հենց առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո։