«Հանգստյան օրերի կարանտին» Վրաստանում

Հանգստյան օրերին Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում մի շարք սահմանափակումներ են գործելու:

Ըստ կառավարության նոր կարգավորումների` շաբաթ-կիրակի երկրում

  •  Փակ են խանութներն ու առևտրի կետերը, բացառություն են մթերայինները, կենցաղային քիմիայի խանութները, դեղատները:
  •  Արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը:
  • Աջարիայում փակ են  ռեստորանները:
  • Ուժի մեջ է շարունակում մնալ 21:00-05:00 ընթացքում դրսում տեղաշարժի արգելքը:
  • Ուժի մեջ է դիմակ կրելը` դրսում ու փակ տարածքներում:

Հիշեցնենք` հանգստյան օրերի կարանտինի ռեժիմի որոշումը կառավարությունը բացատրում է երկրում քաղաքացիների շարժը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ: