Կորոնավիրուսի 535 նոր դեպք Վրաստանում

Վրաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում  կորոնավիրուսի 535 նոր դեպք է հաստատվել: Ապաքինվել է ևս 757 պացիենտ, մահացել` 7-ը: Թարմացված տվյալները կառավարության stopcov.ge հատուկ կայքից են:
Վերջին 24 ժամում երկրում 27 187 թեստ է արվել` այդ թվում 18 381 էքսպրես թեստ ու 8 806 ՊՇՌ:

Պանդեմիայի սկզբից մինչ օրս Վրաստանում 265 200 դեպք է եղել, ապաքինվել է ընդհանուր թվով 257 441 մարդ, կորոնավիրուսը 3 343 հիվանդի մահվան պատճառ է դարձել:

Այժմ կարանտինում 226 մարդ է, ստացիոնարում` 2004, քովիդ հյուրանոցներում` 277 մարդ:

Համեմատության համար` նախօրեին` փետրվարի 12-ին Վրաստանում 507 դեպք է լաբորատոր հաստատվել, ապաքինվել է 660 մարդ:

Հարևան Հայաստանում նախորդ օրվա ընթացքում 192 նոր դեպք է հաստատվել, 2 մարդ մահացել է: