Լարսում երթևեկության սահմանափակումներ կան

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մեքենաների երթևեկությունը, սակայն ձյան պատճառով արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը։

Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում` միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։