3.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ` կրկին Սամեբայի մոտակայքում

Փետրվարի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 18:13-ին Սամեբայի մոտակայքում՝ կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.2 մագնիտուդ։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։