Վրաստանին պատվաստանյութ նվիրած երկրները

2021 թվականի ընթացքում Վրաստանը որպես նվիրատվություն ստացել է 1 271 000 դեղաչափ պատվաստանյութ։ Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած զեկույցից։

Զեկույցի համաձայն՝ Վրաստանը որպես նվիրատվություն ստացել է Pfizer, Astrazeneca, Sinopharm և Sinovac պատվաստանյութերը։

Ըստ զեկույցի՝ Վրաստանին պատվաստանյութ են նվիրաբերել.

  • ԱՄՆ-ը՝ 500 հազար դեղաչափ Pfizer
  • Լեհաստան՝ 468 հազար դեղաչափ Pfizer
  • Կարմիր խաչ՝ 100 հազար դեղաչափ Sinopharm
  • Չինաստանից՝ 100 հազար դեղաչափ Sinovac
  • Լատվիա՝ 83 հազար դեղաչափ Pfizer
  • Լիտվա՝ 15 հազար դեղաչափ Astrazeneca
  • Ավստրիա՝ 5 հազար դեղաչափ Astrazeneca

Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման նպատակով նվիրաբերել է մոնոկլոնալ հակամարմինների ավելի քան 3 հազար չափաբաժին: