Անցյալ տարի 124 քաղաքացի է զրկվել վարորդական իրավունքից

2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը 100 միավորն ամբողջությամբ սպառելու պատճառով 124 քաղաքացի զրկվել է վարորդական իրավունքից։ Այս մասին Interpressnews-ին տեղեկացրել են ՆԳՆ-ից:

Գերատեսչության տվյալներով, անցյալ տարի վարորդական իրավունքը վերականգնելու համար արտահերթ քննության է մասնակցել 20 քաղաքացի, նրանցից, սակայն, միայն 7-ն է կարողացել հանձնել քննությունը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել վարորդական իրավունքի 100 բալանոց համակարգը: Փոփոխությունների համաձայն, ամեն տարի հունվարի 1-ից յուրաքանչյուր վարորդի տրվում է 100 միավոր, որը գործում է  մինչեւ տարեվերջ: Ամեն անգամ, երբ վարորդը խախտում է երթևեկության կանոնները, տրված բալերից որոշակի քանակ պակասում է։